Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպես պայքարել յուղոտ մազերի դեմ. 168.am

Ինչպես պայքարել յուղոտ մազերի դեմ. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ շատերն են բախվում մազերի յուղոտության խնդրին։ Ճարպագեղձերի ակտիվ աշխատանքի արդյունքում մազերը կարող են արագ յուղոտվել և տհաճ տեսք ստանալ։

Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնց ազդեցությամբ գեղձերը սկսում են մեծ քանակով ճարպ արտադրել, այդ թվում.

  • սթրես,
  • ավելորդ քաշ,
  • վատ սնուցում,
  • բիոտինի անբավարար քանակ,
  • որոշ վիտամինների անբավարար քանակ,
  • հորմոնալ փոփոխություններ։


Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնք կարող են օգնել ազատվել այս խնդրից։

Լոսյոնի բաղադրատոմս.

  • 11 կաթիլ խնկունիի (розмарин) եթերային յուղ,
  • 11 կաթիլ նարդոսի (лаванда) եթերային յուղ,
  • 50 մլ արևածաղկի յուղ։


Պատրաստման և օգտագործման եղանակը։ Խառնեք բոլոր բաղադրիչները, քսեք գլխամաշկին։ Թողեք մի քանի ժամ, լվացեք բնական շամպունի օգնությամբ։

Բնական շամպուն. բաղադրիչներ

  • մանկական շամպուն
  • ձու
  • ռոզմարին։


Պատրաստման եղանակը։ 1 ճաշի գդալ շամպունը խառնեք 1 ձվի դեղնուցի հետ, ավելացրեք 4 կաթիլ խնկունի։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ